Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը մամուլի ասուլիսին հայտնում է, որ արտակարգ դրության շրջանակու բոլոր պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ մանկապարտեզները), նախնական մասնագիտական (արհեստագործական), ﬕջին մասնագիտական և բարձրագույն ուսուﬓական հաստատություններում կարգելվի դասապրոցեսը:
Այժմ խրաուսվում է հեռավար (օնլայն) ուսուցումը:
Արայիկ Հարությունյանը հայտեց, որ ամեն առավոտ 8:30-ից 9:30-ը և 11:30-12:40-ը դասընթացներ են անցկացվելու Հանրային հեռուստաընկերության եթերում:
Ucom ընկերության առաջարկով նաև ալիք է տրամադրվելու, որով դասընթացներ ևս կանցկացվեն: Դրանց տեսանյութերն արդեն նկարահանվում են: