Վարչապետ. 84 դեպք է հաստատվել, 444 անձ մեկուսացված է, 799-ի հորդորել են ինքնամեկուսանալ (Արտակարգ դրություն, օր 2)

Մարտի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում 84 անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս: 444 անձ մեկուսացված է, 799 մարդու հորդորվել է ինքնամեկուսանալ:

Այս մասին ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ կա պոտենցիալ՝ մեկուսացումը մեծացնելու:

Վարչապետը նաև նշեց, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերի 81 տոկոսը Էջմիածնի և Երևանի արտադրամասի դեպքերից են, վերջին ախտորոշվածների մեջ 99 տոկոսն է արտադարամասի դեպքից:

«Ասել եմ արդեն, որ 2 հոգի ունենք թոքաբորբով, նրանց վիճակը լավ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել