«Հարգելի քաղաքացիներ, Սոցիալական ապահովության ծառայության ԷՋՄԻԱԾՆԻ տարածքային բաժինը ս.թ. մարտի 16-ից գործունեությունը ժամանակավորապես կդադարեցնի՝ մեր հայրենակիցների առողջության անվտանգության, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նկատառումներից ելնելով: Տարածքային բաժնի չաշխատած օրերով պայմանավորված՝ Էջմիածնի շահառուների կենսաթոշակի, նպաստի իրավունքի իրացման ժամկետների խախտումները կհամարվեն հարգելի: Խնդրում ենք հետամուտ լինել Ծառայության կողմից տարածվող հաղորդագրություններին: Ամուր և առողջ եղեք»,-նշված է ծառայության հայտարարության մեջ: