Աշոտ Փաշինյանը արձակուրդում չէ. պարզաբանում

«Մեդիատիրույթում կեղծ լուրերի շրջանառությունը շարունակում է։ Լրատվականները տարածում են տեղեկություն, թե Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, գտնվելով պարտադիր զինվորական ծառայության մեջ, արձակուրդ է ստացել և այս պահին ընտանիքի հետ գտնվում է Սևանում՝ վարչապետին հատկացված ամառանոցում։

Ի պատասխան Տեղեկատվության ստուգման կենտրոնի հարցման՝ Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ տեղեկությունը կեղծ է։ Աշոտ Փաշինյանը՝ ինչպես մյուս բոլոր զինծառայողները, գտնվում է իր զորամասում։

Պաշտպանության նախարարությունը այս օրերին կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում ժամանակավորապես դադարեցրել է զինծառայողներին որևէ տեսակի արձակուրդի տրամադրումը»,-այս մասին հայտնում է կառավարության կողմից գործարկվող «Տեղեկատվության ստուգման կենտրոն» պետական տեղեկատվական հարթակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել