Պարզաբանում՝ ԱՄՆ-ի վարակված 10 զինծառայողների և նրանց հետ հայերի կապի մասին

«ԱՄՆ պաշտպանության նախարարությունը այսօր հայտնեց ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված՝ իրենց 10 զինծառայողների մասին։ Այս տեղեկատվությունը խեղաթյուրված տարբերակով տարածվում է ֆեյսբուքի հայկական տիրույթում։

Խոսքը մասնավորապես վերաբերում է Մտքեր. Հավերժությունը ֆեյսբուքյան էջին, որը, տեղադրելով նյութի հղումը, գրել է՝ «Պաշտպանության նախարարությունը հայտնել է կորոնավիրուսով վարակված 10 զինծառայողների մասին»՝ տպավորություն ստեղծելով, թե խոսը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտարարության մասին է, և դեպքը տեղի է ունեցել հայկական բանակում։

Նշենք, որ ապատեղեկատվություն տարածող այս էջն ունի ավելի քան 34 հազար հետևորդ»,-այս մասին հայտնում է կառավարության կողմից գործարկվող «Տեղեկատվության ստուգման կենտրոն» պետական տեղեկատվական հարթակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել