Առաջիկա օրերին պետք է ձեռնպահ մնալ տրանսպորտի աշխատանքից և մարդկանց հորդորել մնալ տանը․ Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարություն է տարածել, հրավիրելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատախան ստորաբաժանումների պատասխանատուների ուշադրությունը։

«Հրավիրում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատախան ստորաբաժանումների պատասխանատուների ուշադրությունը.

Մարզերից՝ առավելապես Արմավիրից, Կոտայքից և Արարատից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ գերբեռնված երթուղային տաքսիների և ավտոբուսների վերաբերյալ ահազանգեր եմ ստանում:

Առաջիկա օրերին պետք է ձեռնպահ մնալ տրանսպորտի աշխատանքից: Մարդկանց պետք է հորդորել մնալ տանը, հյուր չգնալ, հյուր չընդունել:

Սոցիալական պատասխանատվությունը երկրի առաջ սկսվում է ինձնից, քեզնից, բոլորիցս»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել