ՀՀ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին և առանձնացված ստորաբաժանումներ ներկայացված առաջարկություններին, դիմում-բողոքներին (այսուհետ՝ դիմում-բողոք) ընթացք է տրվում ՀՀ դատարանների գործավարության կանոններին համապատասխան։
Դիմում-բողոքների գործավարության անմիջական ղեկավարումն իրականացնում է գրասենյակի պետը կամ պատասխանատու դատական ծառայողը։
Դիմում-բողոքների հաշվառման, գրանցման, ինչպես նաև արդյունքների մասին տվյալների լրացման համար պատասխանատու է գրասենյակի համապատասխան դատական ծառայողը։
Դիմում-բողոքները դատարանի գրասենյակ ներկայացվում են առձեռն կամ փոստային (սուրհանդակային) ծառայության միջոցով։
Դիմում-բողոքներն ընդունվում, ստուգվում, գրանցվում (հաշվառվում) են դատարանի գրասենյակում, այնուհետև մակագրությանը համապատասխանանմիջապես հանձնվում են ըստ պատկանելիության՝ հետագա ընթացքը որոշելու համար։
Դիմում-բողոքը հաշվառվում, ինչպես նաև ընթացքի և արդյունքների մասին նշում է կատարվում «Դատական համակարգ» ծրագրի համապատասխան պատուհաններում։
Դիմում-բողոքների ընթացքին հետևելու և արդյունքների մասին տեղեկանալու համար, դիմումատուի համապատասխան գրավոր պահանջի հիման վրա, գրասենյակի կողմից տրամադրվում է 16 նիշանոց գաղտնաբառ։
Դիմումատուն www.DataLex.am ինտերնետային կայքից կամ «Դատալեքս» տեղեկատվական տերմինալներից կարող է տեղեկատվություն ստանալ իր կողմից ներկայացված դիմում-բողոքի ընթացքի և արդյունքի մասին՝ օգտագործելով 16 նիշանոց գաղտնաբառը։
Աղբյուրը` Իրավաբան.net