Լիահույս եմ, որ անմիջապես, որպես քաղաքացիական պաշտպանության պետ, կանցնեք գործի. Թեհմինա Վարդանյանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանին

Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը կոչով դիմել է Երևանի քաղաքպետ Հայկ Մարությանին.

«Պարոն քաղաքապետ, քանի որ արդեն հայտնեցին, որ Ձեր արձակուրդն ավարտվել է և Դուք էլ բազմաթիվ անգամներ հայտարարել եք, որ Ձեզ համար շաբաթ-կիրակի չկա ու անձնուրաց աշխատում եք, լիահույս եմ, որ անմիջապես, որպես քաղաքացիական պաշտպանության պետ, կանցնեք գործի ու հնարավորինս կվերահսկեք քաղաքում տիրող իրավիճակը` ձեռնարկելով լուրջ միջոցառումներ:

Պոլիկլինիկաները, Շտապ օգնությունը, որոշ թատրոններ, նախակրթարանները, դպրոցները ու էլի շատ ու շատ հաստատություններ քաղաքային իշխանության ենթակայության տակ են: Իհարկե էլ չեմ խոսում հանրային տրանսպորտի մասին, որը նույնիսկ չի ախտահանվում: Վարչական շրջաններում ևս թիմեր պետք է ձևավորվեն ու կանխարգելիչ աշխատանքներ տարվեն: Վերջապես էն չքնաղ մեքենաներով լվացվեն փողոցներն ու մայթերը: Հանրային վայրերում, ինչպիսին օրինակ Վերնիսաժն է ու այլ տոնավաճառներ, պետք է արգելվի ցանկացած գործողություն: Անելիքները շատ են… Սպասում ենք Ձեր դուրս գալուն և աշխատելուն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել