Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Ալվինա Տ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քրեական գործով վկա Նոնա Հ.-ի առողջությանը վնաս պատճառելու և սպանության սպառնալիքի զուգորդմամբ հարկադրելէ վերջինիս սուտ ցուցմունք տալ:
Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում է Սյունիքի մարզի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net