Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Նարինե Խ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Թիրջուն Մ.ին պատկանող` Նորքի 4 զանգվածի Բակունցի փող. 11/11 հասցեի տունը վաճառելու հարցում նրա լիազորված անձ` Լենա Կ.-ին օգնելու պատրվակով, չարաշահելով վերջինիս վստահությունը, իր նենգ նպատակներն իրականացնելու նպատակով վերցրել է հիշյալ տան սեփականության իրավունքի վկայականը, համապատասխան լիազորագրի պատճենը, տան բանալիները և այլ փաստաթղթեր:
Այնուհետև գործով չպարզված եղանակով կեղծել Թ.Մովսեսի կողմից Հերեթոն Հ.-ի 04.08.2010թ. տրված տան վաճառքի վերաբերյալ լիազորագիրը և ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Նոր-Նորք տարածքային ստորաբաժանման կողմից օրինական կարգով ստացված թիվ 0175286 համարի միասնական տեղեկանքը` համապատասխանեցնելով իր անձնական տվյալներին, Շենգավիթ նոտարական գրասենյակում վաճառել է նշված տունը Ռոլանդ Մ.-ին` ստանալով 18.750.000 ՀՀ դրամին համարժեք 50.000 ԱՄՆ դոլար և խաբեությամբ տիրացել դրան:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net