Դավիթ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ռոսգոսստրախ -Արմենիա ԱՓԲԸ -ում որպես Նոր-Նորք վարչական շրջանների վաճառքի կետի ղեկավար, 2010թ. սեպտեմբերի 22-ից մինչև 2012թ. փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում հաճախորդների կողմից վճարված ապահովագրավճարները ընկերության հաշվարկային հաշվին մուտք անելու փոխարեն յուրացրել է`ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի` 74.962.273 ՀՀ դրամի գույքային վնաս:
Քրեական գործը գտնվում է Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net