Ավան և Նոր-Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է քրեական գործն ըստ մեղադրանքի Կ. Եղիազարյանի, Ռ. Հակոբյանի, Վ. Բախշինյանի և Ա. Երեմյանի:
Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարային ծառայության պետի 2002թ. հունվարի 3-ի թիվ 11-Կ, ապրիլի 1-ի թիվ 58-Կ, սեպտեմբերի 30-ի թիվ 115-Կ և ապրիլի 7-ի թիվ 41-Կ հրամաններով մինչև 2010թ. դեկտեմբերն աշխատելով նույն ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի Խորհրդային-1 տարածքային ստորաբաժանումում որպես վճարող-տեսուչներ, հանդիսանալով նյութական պատասխանատու անձինք և օժտված լինելով կենսաթոշակների վճարման լիազորություններով, իրենց վստահված կենսաթոշակների գումարներից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակելու դիտավորությամբ տեղեկանալով կենսաթոշակառուների` ՀՀ-ից բացակայելու կամ մահվան մասին, ինչպես նաև տեղեկացված լինելով, որ մահվան փաստը սոց. ապահովության տարածքային բաժնում անհայտ է և հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները ընդգրկված են մնացել կենսաթոշակների վճարային ցուցակներում, օգտվելով այդ հանգամանքներից` 2005-2010թթ. ընթացքում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելով` նրանց անվամբ անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի` Կարեն Եղիազարյանը ընդհանուր` 6.556.260 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, Ռոբերտ Հակոբյանը`12.573.981, Վոլոդիա Բախշինյանը` 3.992.831, իսկ Աշոտ Երեմյանը` 5.688.163 ՀՀ դրամ գումարներ:
Մեղադրյալները կալանավորված են, դատական նիստը նշանակված է 20 փետրվարի 2013թ.:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net