Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի հաղորդմամբ Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադ քաղաքում 2013թ. փետրվարի 13-ին վարչական իրավախախտում կատարելու համար ոստիկանության բաժին էր բերման ենթարկվել 32-ամյա տեղացի մի բնակիչ:
Տղամարդը հարբած էր և իրեն պահեցին ձերբակալվածների պահման սենյակում: Հերթապահ մասի նշված տարածքում գտնվելու ժամանակ ձերբակալվածը մահացավ այնտեղ գտնվող ևս երեք անձի ներկայությամբ:
Նշված փաստի կապակցությամբ ՌԴ քննչական կոմիտեի Ուլյանովսկի մարզի քննչական մարմինների կողմից անցկացվում է ստուգում, որի շրջանակներում հարցաքննվում են վկաներ, առգրավվում են ծառայողական փաստաթղթեր, նշանակվում է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգման արդյունքների հիման վրա կընդունվի դատավարական որոշում:
Աղբյուրը` Իրավաբան.net