Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 5-ին որոշում է ստորագրել, որի համաձայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Ժաննա Անդրեասյանը։
Մեկ այլ որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ժաննա Անդրեասյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»։