Բռնության հրապարկային կոչը և քարոզը քրեականացնող օրինագիծը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց

Ազգային ժողովը մարտի 6-ին, հերթական նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը՝ ատելության խոսքի՝ բռնության հրապարակային կոչի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին։

Նախագծին կողմ քվեարկեցին 91 պատգամավոր, ձեռնպահ՝ 21։

Նախագծով առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհահայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծննդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար:

Հավելենք, որ նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել