Ադրբեջանցիների կողմից գործարկվող Բակո Սահակյանի անվամբ ֆեյսբուքյան էջը կեղծ լուրեր է տարածում Արցախում կորունավիրուսի դեպքերի մասին

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել որում ասվում է.

«Նախարարը տեղեկացրեց, որ առ այսօր շուրջ 30 անձից կորոնավիրուսի թեստ է վերցվել, և բոլորի մոտ արդյունքը բացասական է եղել:

Ինչ վերաբերում է շաբաթներ առաջ Իրանից Արցախ եկած ամուսինների մասին ապատեղեկատվության տարածմանը, նախարարը նշեց, որ նրանք ևս անցել են համապատասխան թեստավորում և գտնվում են մշտական հսկողության ներքո:

Այս իրավիճակում խիստ կարևորում եմ և՛ կանխարգելիչ, և՛ իրազեկման պատշաճ աշխատանքների իրականացումը պետության կողմից: Մարդիկ պետք է տեղյակ լինեն հիմնական ռիսկերից ու կանխարգելման մեխանիզմներից, ինչպես նաև կանոնավոր կերպով տեղեկացվեն իրավիճակի մասին, որպեսզի անհիմն բացասական տրամադրություններ ու խուճապ չառաջանա հասարակության մեջ»:

Նշենք, որ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ Բակո Սահակյանի անվամբ ֆեյսբուքյան էջը գործարկվում է ադրբեջանցիների կողմից և մի քանի տարի առաջ այն եղել է Սեյրան Օհանյանի անունով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել