Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Գագիկ Գ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, որպես արհեստ, պարտք տրված դրամի համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսները ստանալու դիտավորությամբ Կարինե Մ.ի միջոցով տարբեր անձանց տվել է որոշակի գումար:
Ալվարդ Հ.-ն Կարինե Մ.-ից տոկոսներ ստանալու համար տոկոսադրույքով վերցրել է գումար, որը ավելի բարձր տոկոսով տվել է Արմինե Գ.-ին:
Բացի այդ, Կարինե Մ.-ն 2011թ. փետրվարի 28-ին տոկոսով գումարներերի հետ ստանալու շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածել է Արմինե Գ.-ի մարմնի տարբեր մասերին` վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակով մարմնական վնասվածքներ:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net