Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
Ամփոփելով նիստը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խստացվել է Իրանի հետ վիզային ռեժիմը. «Մենք մշտապես կապի մեջ ենք Իրանի մեր գործընկերների հետ և անհրաժեշտության դեպքում կաջակցենք մեր բարեկամ երկրին: Մեր հորդորը, կրկին, քաղաքացիներին այն է, որ հնարավորինս սահմանափակեն իրենց չվերթները»,- նշել է Նիկոլ Փաշինայնը՝ կոչ անելով պահպանել զգոնություն անձնական հիգենայի նկատմամբ:
Վարչապետը տեղեկացրել է, որ 9 կասկածելի դեպք կա, որոնք դեռ պետք է թեստավորել. «Մենք պետք է ապրենք մեր բնականոն կյանքով, քանի որ կորունավիրուսի ամենամեծ վտանգը դա խուճապն է: Մեր հիմնական նպատակը այն է, որ Հայաստանում չպետք է լինի խուճապային իրավիճակ»:
Խոսելով կորունավիրուսով վարակված քաղաքացու մասին՝ վարչապետը նշել է, որ այս պահին երիտասարդը բուժում չի ստանում, քանի որ ոչ մի գանգատ չունի:
Մանրամասները՝ տեսանյութում