Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ Ծաղկաձոր է գնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընտանիքի հետ Ծաղկաձոր է մեկնում․ «Ընտանիքով որոշեցինք այս երեկոն անցկացնել Ծաղկաձորում: Նաև կգիշերենք հյուրանոցներից որեւէ մեկում»։

Հիշեցնենք, որ այսօր կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, որը կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։ Նա այժմ պահվում է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։

Նա ինքն է դիմել բժշկի եւ նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեսթը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երեւանի ժամանակով գիշերը ժամը երեքին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել