Կորոնավիրուսը եղանակի տաքացմանը զուգընթաց կնահանջի․ Առողջապահության նախարար
«Նոր եմ եկել Հարավային Կորեայից, որտեղ այս պահին կա 3 հազար 500 դեպք: Ինձ շատ լավ եմ զգում և չեմ պատրաստվում հանձնել թեստ և ձեզ բոլորիդ վարակելու եմ»․ այս մասին այսօր՝ մարտի 1-ին, հրատապ մամուլի ասուլիսի ընթացքում նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով, Հայաստանը ավելի շատ է կատարում կանխարգելիչ միջոցառումներ, քան մեզանից ավելի հարուստ և զարգացած երկրներն են: Նա հավելել է, որ այսուհետ ավելի հաճախակի կսկսեն տեղեկություն մատուցել:
Արսեն Թորոսյանը նշեց նաև, որ մենք շահեկան դիրքերում ենք գտնվում, քանի որ նմանատիպ վիրուսները տաք եղանակին նահանջում են, իսկ առաջիկա օրերին եղանակի տաքացում է սպասվում Հայաստանում։