Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատված, դատվածությունը մարված Աբրահամ Գ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ավազակային հարձակում կատարելու նպատակով, Երևան քաղաքի Արտաշիսյան և Բագրատունյաց ձողոցների խաչմերուկում, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ Ալբերտ Գ.-ի կյանքի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրանից հափշտակել է 10.000 դրամ գումար և «Samsung» մոդելի բջջային հեռախոս ու դիմել է փախուստի:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործով մեղադրանքը պաշտպանվում է Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Ազատ Մարգարյանի կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net