Երևանի ավագանու անդամ Արուսյակ Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը փետրվարի 26-ին արձանագրություն է ստորագրել՝ ավագանու անդամներից մեկի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։

Արձանագրությունում մասնավորապես ասվում է․

«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Արուսյակ Հարությունյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել