Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը իրազեկում է, թե այլ համայնքում հաշվառում ունեցող անձը կարո՞ղ է արդյոք քվեարկությանը մասնակցել ըստ գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասում։
«Եթե ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ՀՀ հասցեով, սակայն քվեարկության օրը գտնվելու է այլ համայնքում, մինչև 26.03.2020թ. կարող է դիմում ներկայացնել հաշվառման կամ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն ըստ հաշվառման վայրի քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն:
Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, անձի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ցուցակից և ավելացնում ըստ գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասի քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակում:Դիմողին այդ մասին տրամադրվում է համապատասխան տեղեկանք:
Հ.Գ.
Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր»: