Հանդիպեցի «Այո»-ի նկարի հեղինակներից Ստեփան Նարոյանի դստեր` Սյուզաննայի և կնոջ` Ջուլիայի հետ․ Սուրեն Պապիկյան

Քիչ առաջ հանդիպեցի «Այո»-ի նկարի հեղինակներից Ստեփան Նարոյանի դստեր` Սյուզաննայի և կնոջ` Ջուլիայի հետ: Այս մասին հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Հաճելի զրույց ստացվեց. խոսեցինք անսպասելի անակնկալի ու մեր առաջարկի մասին»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Փետրվարի 25-ին հրապարակված լոգոն, ինչպես պարզվեց, 1991-ին թերթում հրապարակված «Այո» լոգոյի կրկնօրինակն է, որը տպագրվել է «Երեկոյան Երևան» թերթում 29 տարի առաջ: Այդ տարբերանշանը որպես 2020-ի Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզչական շտաբի լոգոյի սեփական տարբերակ էր ներկայացրել Garoon ընկերությունը: Վերջինիս ֆեյսբուքյան էջում նշված է, որ այն ծառայություններ է մատուցում բրենդինգի, դիզայնի, ծրագրավորման, մարքեթինգի, գովազդի ոլորտներում:

Ապրիլի 5-ի Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզչական շտաբի տարբերանշանի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 մլն դրամ մրցանակը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի 1991-ի խմբագիր Նիկոլայ Ենգիբարյանի, գծանկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղարիբյանի և Ստեփանի Նորոյանի իրավահաջորդի միջև։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել