Կաշառք ստացած պաշտոնյան կկարողանա ազատվել քրեական պատասխանտվությունից․ նախարարը նախագիծը կներկայացնի կառավարության նիստին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության հավանությանն էր ներկայացրել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ  նոր նախագիծ, որով նախատեսվում է կաշառք ստացող անձին ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա կաշառք ստանալու մասին կամովին հայտնի քրեական հետապնդման մարմիններին և աջակցի հանցագործությունը բացահայտելուն:

Նախագիծը ընդունվել է կառավարության կողմից։

Ներկայիս խմբագրությամբ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում պաշտոնատար անձին կաշառք տալու, այսինքն՝ պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար:

Հոդվածի 4-րդ մասը նախատեսում է խրախուսական նորմ, որի համաձայն՝ կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, և այդ անձը մինչև կաշառք տալու մասին քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:

Քննարկվող խրախուսական նորմի կիրառումը, սակայն, պահանջում է Օրենսգրքի 312-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված որոշակի պայմանների պարտադիր առկայություն: Նշյալ պայմանները հետևյալն են.

1. կաշառքի շորթման առկայությունը,
2. անձի կողմից հանցանքի կատարման մասին քրեական հետապնդման մարմիններին կամովին հայտնելը,
3. հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում հանցանքի կատարման մասին հայտնելը,
4. կաշառք տալու մասին քրեական հետապնդման մարմիններին հայտնի չլինելը,
5. անձի կողմից հանցագործության բացահայտմանն աջակցելը:

Հատկանշական է, որ խրախուսական նորմի կիրառման համար անհրաժեշտ է վերը թվարկված բոլոր հինգ պայմանների միաժամանակյա առկայությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել