Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Հ. Ասլանյանի:
Հ. Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011թ. նոյեմբերի ամսին Վ. Շահինյանի հետ տարբեր քաղաքացիների տներից կատարել են Արիստոն, Սկյուռել տեսակի կաթսաների գողություններ:
Արդյունքում յոթ ընտանիք մնացել էին առանց տաք ջրի ու ջերմության:
Հ. Ասլանյանը ՀՀ քաղաքացի է, միջնակարգ կրթությամբ, նախկինում չդատված, իսկ Վ. Շահինյանը վեցամյա կրություն է ստացել, ՀՀ քաղաքացի է, նույնպես չդատված: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net