Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել.
«Քիչ անց կլինեմ ՀՀ ԱԱԾ-ում՝ սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եվ անցնելու առերեվույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդում ներկայացնելու համար…
Հ. Գ. Դե քննեք հարգելի քաղաքական պատվեր չկատարող իրավապահներ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միհրան Պողոսյանը հարցում էր ուղարկել Հատուկ քննչական ծառայություն՝ պարզելու համար, թե ինչպես են Հանրային հեռուստաընկերության հեռուստամեկնաբանի ձեռքում հայտնվել այն տեղեկությունները, որոնք խախտում են իրենց պաշտպանյալի անմեղության կանխավարկածը։