Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում այսօր՝ ժամը 08.30-ին տեխնիկական խափանում է տեղի ունեցել, ինչը 1.5 ժամ հետ շտկվել է, այս մասին տեղեկացնում է մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը։
«Հարգելի՛ ուղևորներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի հունվարի 26-ին՝ ժամը 08։30-ին, մետրոպոլիտենում տեղի ունեցած տեխնիկական խափանումը պատճառ է հանդիսացել երթևեկության գրաֆիկի խախտման։ Ժամը 10։00-ին խնդիրը վերացվել է մասնագետների կողմից։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը»,– ասվում է մետրոպոլիտենի տարածած հայտարարությունում։