Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից ապամոնտաժվել է Երևան քաղաքի Հանրապետության և Արամի փողոցների խաչմերուկում առանց իրավահաստատող փաստաթղթերի զբաղեցված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի /մայթի/ վրա տեղադրված տաղավարը։
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։
Տնտեսվարողը ծանուցվել է երկօրյա ժամկետում ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, սակայն միջոցներ չի ձեռնարկել ազատել համայնքային սեփականություն հանդիսացող տաղավարը։
Տնտեսվարողներին կոչ ենք անում զերծ մնալ ապօրինություններից։ Ցանկացած ապօրինի տաղավար կամ կառույց միևնույն է ապամոնտաժվելու է։
https://www.facebook.com/Yerevanofficial/videos/181862416207230/