Մարդիկ ռոբոտներ չեն, այդ սադրանքից հետո երկու կողմից էլ առաջացան պոռթկումներ. Գագիկ Ծառուկյան

Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը անդրադարձել  է հունվարի 21-ին ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշուկին:

«Հաճելի ու ցանկալի չէ, որ խորհրդարանում նման երևույթներ լինեն, դա սադրանք էր և՛ «Իմ քայլի», և՛ ԲՀԿ-ի կողմից, որը առաջացրեց պոռթկում: Մարդիկ ռոբոտներ չեն, այդ սադրանքից հետո երկու կողմից էլ առաջացան պոռթկումներ, դա հաճելի չէ, ցանկալի չէ: Նման միջադեպեր չպետք է լինեն»,- նշել է Գագիկ Ծառուկյանը:

Անդարադառնալով սպանդանոցների խնդրին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը  նշել է. «Ես բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ էլ շփվում եմ, տեղյակ եմ և լուծումները գիտեմ: Մի բան կարող եմ ասել, որ ով վարչապետին ներկայացնում է  այն ոլորտները, որոնց շուրջ օրենք են ընդունում, պետք է բարի լինեն տվյալ ոլորտով 3 ամիս, 6 ամիս զբաղվեն, շփվեն, հանդիպեն գյուղացու, ֆերմերի, միս արտադրողի հետ, նոր լիարժեք հանդիպումից հետո վարչապետին ներկայացնեն խնդիրները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել