Ազգային ժողովում այսօր՝ հունվարի 21-ին, վիճաբանություն տեղի ունեցավ։ Քննարկվում էր քրեական ենթամշակույթի վերաբերյալ օրենքի նախագիծը։
Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պնդեց, որ օրենքը թերի է և դիմեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին․ «Լավ եք անում, որ պայքարում եք հանցավորության դեմ, բայց մի հուշում․ էդ «գողական» բառի հետ էլի 3 տառից բաղկացած հասկացություն կա։ Լավ կլիներ՝ դրա դեմ պայքարեիք»,-նշեց Պետրոսյանը։
Այնուհետև ամբիոնին մոտեցավ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը և պահանջեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից որևէ մեկը մոտենա ամբիոնին և ներողություն խնդրի Գևորգ Պետրոսյանի փոխարեն՝ իր թույլ տված արտահայտության համար։
Երբ Բաբաջանյանը վերադառնում էր իր տեղը, ԲՀԿ-ական պատգամավորները խմբվեցին նրա շուրջ, փորձելով հարցեր ճշտել։ Պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արման Աբովյանը և «Իմ քայլը» խմբակցության անդամները փորձում էին հանգստացնել նրանց։ Եվս մեկ ելույթ հետո վիճաբանություն սկսվեց արդեն ԲՀԿ-ականների և «Իմ քայլի» պատգամավորների միջև։
Մանրամասները՝ տեսանյութում