Կադաստրի կոմիտեի գրասենյակ կարող է ներկայանալ քաղաքացու լիազորած անձը

Կադաստրի կոմիտեն հայտարարոոթյուն է տարածել տեղեկացնելով, որ Կոմիտեի գրասենյակ կարող է ներկայանալ քաղաքացու  լիազորած անձը:

«Կոմիտեի գրասենյակ կարող եք ներկայանալ ոչ միայն դուք, այլև ձեր լիազորած անձը:

Կադաստրի կոմիտեի գրասենյակներում ձեր անունից դիմում ներկայացնելը կարող եք նաև լիազորել այլ անձի: Ձեր կողմից լիազորված անձը գրավոր հասարակ լիազորագրով (առանց նոտարի վավերացման) կարող է դիմում գրել մեր սպասարկման գրասենյակներում միմիայն այն գործառույթների վերաբերյալ, որոնք իրականացնում են մեր ստորաբաժանումները (սեփականության իրավունքի գրանցում, տեղեկությունների տրամադրում, սխալների ուղղում և այլն), ինչպես նաև ստանալ ավարտական փաստաթղթեր:
Լիազորագրի օրինակը՝ լուսանկարում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել