ԱԺ պատգամավոր Արեն Միրտչյանը հայտնել է, որ դիմել է ոստիկանությանը։
«Գործընկերս նոր տեղեկացրեց, որ հրապարակային կերպով մահվան սպառնալիքներ եմ ստացել։
Իհարկե, հաղորդում է տրվել ոստիկանություն, բայց ցանկանում եմ ընդգծել՝ պադվալներում պաղկված ստատուսագրերը, նրանց արբանյակ բացահայտված-դուրս շպրտվածները, նրանց թալանչի քաղաքական հայրերը մեկ առ մեկ օրենքի առաջ պատասխան են տալու։
Չկա այլ տարբերակ, տիկնայք և պարոնայք, չկա այլ ելք։ Իսկ մենք ժպտում ենք ու առաջ շարժվում»,-նշել է նա։