Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակելու դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հրազեն պահելու կամ կրելու համար։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ՝ հունվարի 21-ին, ոստիկանությունում 18։15-ին ահազանգ է ստացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Տաթևիկ Գրիգորյանից։

Վերջինս դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 2 -րդ հարկի իր աշխատասենյակի երկշերտ պատուհանի արտաքին շերտը կոտրված է ու ապակիների արանքում կրակված գնդակ կա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել