ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նախազգուշացում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին: ԱԺ նիստում Միրզոյանը չնշեց, թե ինչի համար է նախազգուշացումը:
«Ուզում եմ Կանոնակարգ օրենքի համաձայն նախազգուշացում հայտարարել պատգամավոր Ալեն Սիմոնյանին: Ինքը գիտի, թե ինչի համար»,- ասաց Միրզոյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ի նիստում Ազգային ժողովի նախագահը նախազգուշացում էր հայտարարել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր նկատմամբ հայտարարված նախազգուշացումը միակողմանի է: