Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան օրը նրա Glock 34 ատրճանակի վրա խլացուցիչ չի հայտնաբերվել: Այս մասին հայտնեց քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեորգի Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել: Հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: