ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստեղծել Երևանի քաղաքապետարանի գործունեության իրավաչափության և կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրության քննիչ հանձնաժողով։
Այն իրականացնելու է 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրություն։
Քննիչ հանձնաժողովը կնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Անի Սամսոնյանը:
Հանձնաժողովը, ըստ էության, ստեղծված է, սակայն «Իմ քայլը» խմբակցությունը նշեց, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին քվեարկությանը չի մասնակցելու և այս դեպքում հանձնաժողովի գործունեությունը չի կարող սկսվել։
Միրզոյանը առաջարկեց հարցը թողնել օրակարգում և հավելյալ քննարկումներ անցկացնել։
Քաղաքական մեծամասնության այս որոշումը միանշանակ չընդունվեց «Լուսավոր Հայաստանի» կողմից։
Մանրամասները՝ տեսանյութում