Այսօր ԱԺ-ում ի ցույց դրվեց, թե որն է քրեական ենթամշակույթը։ Այս մասին ԱԺ-ում, հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով առավոտյան պատգամավորների միջև ծագած վեճին։
Սիմոնյանը նշեց նաև, որ երբ պատգամավորները վիճում էին, ԼԿՀ-ից Գևորգ Գորգիսյանը վերջում նստած քմծիծաղ էր տալիս, ուրախանում էր, որ 2 պատգամավոր իրար վիրավորում էր։
«Հետո էլ եկել այստեղ կարոտով Աշոտյան էր փնտրում։ Խորհուրդ կտամ, որ ինքը հայելու մեջ փնտրի Աշոտյանին և համոզված եմ՝ կգտնի»,-նշեց Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում