Առաջարկվում է պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ մինչ վաճառքի ամիսը ներառյալ աղբահանության վճարի մասով պարտավորությունների ամբողջական կատարումը

Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պապոյանը առաջարկում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարել:

Նախագծով նախատեսվում է, որ ֆիզիկական անձինք մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար տվյալ գույքի մասով աղբահանության վճարի պարտավորություններն ամբողջությամբ կկատարեն մինչև օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը բացառությամբ, երբ օտարումը կատարվում է հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից:

Բացառությամբ այն դեպքերի, երբ օտարումը կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, սնանկության կառավարչի կողմից կամ գրավառուի կողմից, անշարժ գույքի կադաստր վարող մարմինը անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցումը կիրականացնի հաշվառող մարմինների կողմից տրված` անշարժ գույքի գծով աղբահանության վճարի պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա, որում կնշվի նաև տեղեկանքը տրամադրելու տարվա այն ժամանակահատվածը, որի համար տվյալ անշարժ գույքի մասով կատարված են աղբահանության վճարի վճարումները:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի ընդունումից հետո կվերանան բոլոր այն դեպքերը, երբ գնորդը օրենքի չիմացության արդյունքում ձեռք է բերում անշարժ գույք, որը ծանրաբեռնված է մինչ այդ գոյացած աղբահանության վճարով, ինչպես նաև  հեշտ վարչարարությամբ կմեծանան համայնքային բյուջեները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել