Հունվարի 15-ից Երևանի խոշոր իրացման ցանցերն անցել են սպանդանոցային ծագման միս-մսեղիքի վաճառքի

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2020թ. հունվարի 15-ից սկսել է տեսչական գործողությունները մսի իրացման շուկայում: Երկու օր Երևանում անցկացված վերահսկողության արդյունքը ցույց է տվել, որ մայրաքաղաքի խոշոր իրացման ցանցում՝ «ՍԱՍ», «Երևան Սիթի», «Պարմա», «Նոր Զովք», «Քարֆուր» սուպերմարկետներում, «Արտ Լանչ», «Կարաս» հանրային սննդի կետերում իրացվում է միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք:

Այս մասին տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Բոլոր այդ տնտեսվարողները տրամադրում են սպանդանոցային մորթն ուղեկցող անասնաբուժական թիվ 5 վկայականը, որի վրա առկա QR կոդը հնարավորություն է տալիս տեսնել ու հասկանալ մսի ծագումը, թե միսը ինչ ճանապարհ է անցել, որ սպանդանոցում է կենդանին սպանդի ենթարկվել, անցե՞լ է արդյոք անասնաբուժասանիտարական փորձաքննություն:

Սպանդանցային ծագման պարտադիր պայմանի կատաման վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել