Էջմիածնի համայնքապետարանի ու համայնքապատկան հիմնարկների գրեթե 713 աշխատակցի աշխատավարձը հունվարի 1-ից բարձրացել է միջինում 20%

Օրենսդրական համապատասխան փոփոխության շնորհիվ հունվարի 1-ից բարձրացվել է նվազագույն աշխատավարձի շեմը՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամ: Հիմք ընդունելով մեր առաջարկությունը՝ համայնքի ավագանին 2019թ. դեկտեմբերի 17-ի թիվ 15 նիստում, ի թիվս այլ որոշումների, հաստատել է նաև 2020թ. համար Էջմիածնի համայնքապետարանի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և սահմանել պաշտոնային նոր դրույքաչափեր՝ վերանայելով և բարձրացնելով դրանք միջինը 20%-ով: Այս մասին հայտնում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել