Կինը խեղդամահ է արել նախկին ամուսնուն, որը փորձել է բռնաբարել իրենց դստերը. ԼՈւՍԱՆԿԱՐ

Լենինգրադի շրջանի Գատչինա քաղաքի 36-ամյա բնակչուհին խեղդամահ է արել նախկին ամուսնուն, որը փորձել է բռնաբարել իրենց դստերը:

Այս մասին հայտնում է KP.ru-ը:

2020-ի հունվարի 13-ի ուշ երեկոյան նախկին ամուսինը գնացել է նրանց տուն և սկսել  անհանգստացնել կնոջը, որից հետո ոտնձգություններ կատարելու նպատակով մոտեցել է իրենց 16-ամյա աղջկան և փորձել է բռնաբարել: Այդ ընթացքում կինը պահարանից վերցնելով գոտին խեղդամահ է արել նախկին ամուսնուն:

Երբ կինը հաակացել է, որ նա չի շնչում շտապ օգնություն է կանչել: Իրավապահները անմիջապես ժամանել են դեպքի վայր: Նրանք զննել են դիակը և բնակարանը, առգրավել են մատնահետքեր, գոտի, ինչպես նաև աղջկա հագուստը: Այս պահին որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը: Դստերը պաշտպանող մոր համար խափանման միջոց չի ընտրվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել