Քիչ առաջ Ryanair օդանավը ժամանեց Հայաստան

Ryanair բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան-Միլան երթուղով թռիչք իրականացնող օդանավը քիչ առաջ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց:  Այս մասին հայտնում են  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից:

Չվերթերի մեկնարկի կապակցությամբ օդանավակայանի ժամանման սրահում ճեպազրույցով հանդես կգան Ryanair ընկերության ներկայացուցիչը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել