Նախատեսվում է հաստատել արտակարգ իրավիճակների հետևանքով քաղաքացիների պատճառված վնասի փոխհատուցման կարգը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը:

Նախատեսվում է հաստատել արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը, արտակարգ իրավիճակների նախարարին որոշումն ուժի մեջ մտնելուց մեկ ամիս առաջ, վարչապետի 2012 թվականի ապրիլի 10-ի N 325-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի շրջանակներում համատեղ մշակել և սահմանված կարգով  վարչապետի  հաստատմանը ներկայացնել արտակարգ դեպքերի ռիսկերի նվազեցմանն ուղղված նվազագույն և պարտադիր միջոցառումների ցանկը:

Ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած վնասի փոխհատուցման ենթակա են հետևյալ դեպքերն ու պատահարները՝

  • երկրաշարժ,
  • ցրտահարություն,
  • ջրհեղեղ,
  • ջրածածկում,
  • ջրակալում,
  • կարկուտ,
  • հորդառատ անձրև,
  • սելավ,
  • քամի, փոթորիկ, պտտահողմ,
  • ամպրոպ,
  • սողանք,
  • երաշտ,
  • վտանգավոր բեռների տեղափոխմամբ պայմանավորված պատահարներ,
  • համաճարակ, էպիզոտիա,
  • ճառագայթային (միջուկային), քիմիական վթարներ,
  • հրդեհ,
  • պայթյուն,
  • փլուզումներ,
  • քարաթափումներ:

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքներին վնասի փոխհատուցում կտրվի վնասի  100 %-ի չափով:

Ապահովագրված տնտեսական գործունեություն չիրականացնող ֆիզիկական անձանց պատճառված վնասը կփոխհատուցվի ապահովագրական ընկերության կողմից չհատուցված գումարի չափով մինչև վնասի 100 %-ը։

Չապահովագրված տնտեսական գործունեություն չիրականացնող ֆիզիկական անձանց պատճառված վնասը կփոխհատուցվի մինչև պատճառված վնասի 80 %-ը։

Ապահովագրված իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպությանը կփոխհատուցի ապահովագրական ընկերության կողմից չհատուցված գումարի չափով մինչև վնասի 100 %-ը:

Չապահովագրված իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպությանը կփոխհատուցի մինչև պատճառված վնասի 60 %-ը, բացառությամբ հանրակրթական և սոցիալական նշանակության կազմակերպությունների, որոնց փոխհատուցվում է պատճառած վնասի 100%-ը։

Կառավարության կողմից վնասի փոխհատուցման ձևեր կլինեն՝

  • վարկի տոկոսի սուբսիդավորում,
  • գույքահարկի, հողի հարկի մասնակի փոխհատուցում, ջրի, էլեկտրաէներգիայի և գազի սակագների սուբսիդավորում,
  • ապահովագրավճարի սուբսիդավորում,
  • պատճառված վնասի չափի դրամական փոխհատուցում,
  • վնասի փոխհատուցում բնեղենով,
  • առողջությանը և կյանքին հասցված վնասի փոխհատուցում:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել