Այսօր՝ հունվարի 14-ին Երևանի Արշակունյաց պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա տղային, որին շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։
Տղայի մոտ կա ձախ բազկոսկրի վիրաբուժական վզիկի փակ կոտրվածք՝ տեղաշարժով: Նրա մոտ եղել է նաև շոկային վիճակ, որից արդեն դուրս է եկել:
Պատրաստվում է վիրահատության: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր: