Հունվարի 12-ի Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չվերթը չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով

«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության հունվարի 12-ին նախատեսված Երևան-Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է: Ըստ ընկերության, չվերթը չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն:

«Տեղեկացնում ենք Ձեզ, որ Արմենիա Էյրվեյզ Ավիաընկերության AMW111/112 12.01.2020թ․ չվերթը Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Ձեր ավիատոմսի օրը փոխելու համար խնդրում ենք կապնվել մեր գլխավոր գրասենյակի կամ մեր գործակալների միջոցով։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Մենք հոգում ենք մեր ուղևորների անվտանգության մասին ՝առաջին հերթին։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել Արմենիա Էյրվեյզ ավիաընկերության գլխավոր գրասենյակ աշխատանքային ժամերին, Երկուշաբթի-Ուրբաթ սկսած 9:30»,-ասված է «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության տարածած հաղորդագրությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել