Արմենին կալանավորեցին ինքնաթիռի ժամանումից անմիջապես հետո

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 9-ին, ժամը 00.30-ին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Արմեն Բ.-ն, որը 2002 թ. նոյեմբերի 13-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

 

Խափանման միջոցը` կալանք: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել