Գլխավոր դատախազության դիմաց երեխաների ապօրինի որդեգրումների գործով բողոքի ակցիա են իրականացնում մայրերը։ Նրանք պահանջում են կալանավորել Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին։
Պետրոսյան Աննա զույգեր է ունեցել, նրան ասել են, որ 2-ն էլ մահացել են։ Սակայն Աննա չի հավատում և նշում է, որ նրան անգամ երեխաներին ցույց չեն տվել։
«Նույն թաղման բյուրոյում տեղեկանք տվող կինը ինձ ասաց, որ սա անհավանական բան է՝ երեխաները մահանում են փետրվարին, էպիկրիզը տալիս են նոյեմբերի 1-ին։ Դրանից հետո ես այլևս երեխան չկարողացա ունենա»,-նշեց Աննան։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել էին «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը, և ևես 2 անձ։
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը դատարանը մերժ էր։ ՀՀ գլխավոր դատախազությունը նշված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված հինգ անձանցից երեքի մասով կայացված խափանման միջոցների կիրառման վերաբերյալ Ընդհանուր իրավասության դատարանի որոշումներն արդեն իսկ բողոքարկվել են ՀՀ վերաքննիչ դատարան:
Դատախազության համոզմամբ, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդության մեջ իրեն մեղսագրվող արարքներին Ռ. Աբրահամյանի ենթադրյալ առնչության վերաբերյալ ներկայացված են եղել հիմնավոր փաստարկներ, հիմնավոր կասկածն առավել քան առկա է, հետևաբար դատարանի որոշումը դատախազության գնահատմամբ հիմնավոր չէ:
Ավելի վաղ վերաքննիչ բողոք է տարվել գործով ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ անցնող քաղաքացու՝ Դ. Գրիգորյանի նկատմամբ կալանավորմանն այլընտրանք հանդիսացող գրավի կիրառման որոշման դեմ: Այն վարույթ է ընդունվել: