Նորածիններին կորցրած մայրերի հետ հանդիպում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը

Շուրջ երկու ժամ է, որ Գլխավոր դատախազության դիմաց երեխաների ապօրինի որգդեգրումների գործով բողոքի ակցիա են իրականացնում մայրերը։ Նրանք պահանջում են կալանավորել Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին։

Մայրերը լրագրողներին են ներկայացրել իրենց պատմությունները։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատրաստակամություն է հայտնել ընդունել մի քանի մայրերի, ովքեր նորածինների են կորցրել։  Երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանը մի քանի մայրերի հետ այս պահին հանդիպում են գլխավոր դատախազի հետ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել