16-ամյա աղջկա սպանության համար կասկածվող 27-ամյա երիտասարդը հրաժարվել է փաստաբանից

16-ամյա աղջկա սպանության համար կասկածվող 27-ամյա երիտասարդը հրաժարվել է փաստաբանից։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում են քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանություն) հատկանիշներով:

Նշենք, որ ձերբակալումից 72 ժամվա ընթացքում նրան պետք է մեղադրանք առաջադրվի և ընտրվի խափանման միջոցը։

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին ժամը 23:10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ աղջկա դի կա։ Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող 16-ամյա աղջկա պարանոցի շրջանում բռնության հետքեր կան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել